Сообщения Գառնիկ Սարգսյան: Չկրկնվես ոչ մի անգամ
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

18 апр. 2009 г.

Չկրկնվես ոչ մի անգամ

Մեկ անգամ կրկնեցի,
Երկու անգամ կրկնեցի,
Երեք անգամ կրկնեցի,
Չորս անգամ կրկնեցի,
Հինգ անգամ կրկնեցի,
Վեց անգամ կրկնեցի,
Յոթ անգամ կրկնեցի…

Կրկնեցի,
Կրկնեցի,
Կրկնեցի…

Էլի կկրկնեի,
Բայց ուսերդ թոթովեցիր
Ու բան չհասկացար,
Թեկուզ այդքան կրկնեցի…

Комментариев нет: