Сообщения Գառնիկ Սարգսյան: Գիտահանրամատչելի կյանք ու նմանատիպ մի քանի անփույթ խոսք դրա մասին
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

30 апр. 2009 г.

Գիտահանրամատչելի կյանք ու նմանատիպ մի քանի անփույթ խոսք դրա մասին

Շքեղ առանձնատուն կամ բնակարան,
Նույնատիպ ավտոմեքենա կամ մեքենաներ,
Ձեռնտու աշխատանք` անհամապատասխան բարձր աշխատավարձով,
Ուզած պահին ցանկացած տեղանքի ուղեգիր,
Շահավետ ամուսնություն և թանգարանային կին,
Ընկերներ, երբ վերոհիշյալները ուժի մեջ են,
Անբարև հարևաններ…
Նման այլ չնչին նմանություններ…
Այսպիսի այլ ոչինչ շարունակություններ…
Տեղին վախ ու անտեղին խիզախություն…

Եվ ինչ-որ մեկը այս մասին չալարեց ու գրեց ուղիղ 10 տող:

Комментариев нет: