Сообщения Գառնիկ Սարգսյան: Աննմանը աննմանին է սիրում
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

4 апр. 2009 г.

Աննմանը աննմանին է սիրում

Երկրաչափություն առաջ շատ լավ եմ իմացել,
Բայց հիմա`
Երբ ուղիղ գծով դեպի քեզ եմ գալիս`
Քեզ մոտենալիս` կորանում ու կիսվում եմ…
Հենց հասնում եմ քեզ
Դառնում եմ քեզ գրկող շրջանագիծ...

Նախկինում գիտեի շատ լավ նաև հանրահաշիվ…
Ու Ես մեկ չեմ եղել երբեք, կարծում եմ,
Այլ բյուրապատիկ...
Բայց հիմա այն մեկն եմ,
Որ քեզ պես լուսապատիկը
Երբ ինձնով բազմապատկվում կամ գումարվում է ինձ,
Կամ իմ աստճանով մեծանանում է.
Ես դառնում եմ միակը....

Հիմա Ես ու Դու Մենք ենք...
Այս մասին հոգով եմ մտածում
Ու սիրտս փթթում է,
Ժպտում եմ այս մասին թոքերով,
Սիրտս ծիծաղից փռթկում է...

Երկրաչափությունն հիմա ինձ շատ լավ է ճանաչում
Ու գիտի որ քեզ հետ Ես արդեն անհանրահաշվելի եմ…

2 комментария:

Հեղս комментирует...

Որ ինձ հետ քեզ ճանաչում է տիեզերքը,
Որ քեզ հետ Ես ճանաչում եմ Սերը ...

Ու զնմանդ զնմանիս կսիրե...

Գառնիկ Արունց Սարգսյան комментирует...
Этот комментарий был удален автором.