Сообщения Գառնիկ Սարգսյան: Սիրաթաթախ քնից հետո
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

16 апр. 2009 г.

Սիրաթաթախ քնից հետո

Սիրում եմ,
Երբ դու ինձ արթնացնում ես առավոտյան…
Քնաթաթախ ձայնիդ և ալարկոտ խոսելուդ համար
Խելքս իմը չէ…
Ձայնիդ ուղեկցությամբ մատներդ ասեղների պես
Դուրս են գալիս մաշկիս տակից
Ու փշաքաղվելու պես:
Բայց ավելի հասուն մի բան
Դողացնում է ինձ…

Комментариев нет: