Сообщения Գառնիկ Սարգսյան: Ներբողագույն արևագիր Գառնասարի գագաթներին
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

20 апр. 2009 г.

Ներբողագույն արևագիր Գառնասարի գագաթներին

«Քելէ, Արև, քելէ էրթանք Գառնէրգիր...»

Տուր, մատներդ, ճախարակեմ,
Ժպիտ գործեմ ու հագուկապեմ ծիծաղդ,
Ծարավ նկարեմ ծնկներիս
Ու չոքեմ մեր անքուն բարձին:
Տուր, ձեռքերդ, փողկապ կապեմ
Ու գնամ գարունների հարսանիքին,
Չամաչեմ հարբել չխմած
Ու քնեմ երկնքի հատակին:
Տուր, կոնքերդ թթխմորեմ
Մահճակալ թխի տատիկդ,
Վերմակ քանդակեմ թիկունքիս,
Երբ հյուր գա Անքունը ծաղիկներով:
Տուր, բանալիներդ, բռումս ձուլեմ,
Բուռս վզնոց սարքեմ, գցեմ թևերիդ,
Շեմս ջրեմ կչկչոցիդ ցիրուցանով,
Բերքահավաքեմ պատուհաններդ:

Ինչ կուզես, տուր, ինչ ուզեմ անեմ…

«Քելէ, Արև, քելէ էրթանք Գառնէրգիր...»

1 комментарий:

Հեղս комментирует...

Տամ, որ տաս :D:D