Сообщения Գառնիկ Սարգսյան: Քաշովս մեկ ու մատներիդ հաստությամբ գարուն է նստել սրտիս…
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

5 мар. 2009 г.

Քաշովս մեկ ու մատներիդ հաստությամբ գարուն է նստել սրտիս…

Գարունը ինձ ի՞նձ ինչ:
Գարունը թող ձեզ լինի.
Ես առանց նրա էլ, սիրում եմ արդեն…

Ես ձախ ձեռքով եմ նկարում քո գոյությունը ինձ մոտ,
Իսկ աջով խանգարում եմ սիրո չեզոքությանը միջամտել…

Ես չարանում եմ անափ չարությանս հանդեպ
Ու մանուկի հանդեպ չարաճճի` սրտիս թիկնած…
Ես ձախ ձեռքով եմ ձեռքդ բռնում ամուր.
Աջս խոնարհում եմ գոյությանդ…

Ես ճաշակել եմ երևի
Աշխարհի բոլո~ր երազները արդեն…
Շոշոփել եմ բոլոր եզրերը սիրո` փափուկ, թե կարծր…
Ու ջլատել սթափությունս կյանքի հանդեպ
Երազներով իմ սնվելու փորձից համառ …

Ես ձախ ձեռքով եմ ընձեռնվում քեզ.
Աջով ցույց եմ տալիս ճանապարհը…
…Ես դեռ կիսատ, ծվատ
Ու դեռ հյուծված եմ հետդ խաղում,
Հաղթիր ինձ, գարուն, քանի քնած եմ…

Դուք չե՞ք հոգնել, մարդի~կ, բանակցային սիրուց…

1 комментарий:

Հեղս комментирует...

Մեջտեղի ժպիտով, կոնկրետ հասցեով շոյում եմ հոգնած ու զրոյական արագությամբ թփրթացող սիրո` մատղաշ գլուխը...
Հոգնել է անգամ սերը...սխալ մարսվելուց: