Сообщения Գառնիկ Սարգսյան: Բազմակետերը երբեմն կախման կետեր են
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

4 мар. 2009 г.

Բազմակետերը երբեմն կախման կետեր են

Բազմակետերն են դարձյալ
Բռնում կոկորդս,
Իսկ նրանց շարունակությունները,
Որոնց դեռ անուն չեմ տվել
Փաթաթվում են ձեռքերիս…
Ու հատ-հատ, կետ առ կետ
Ինձ մոլորեցնում են ավելի,
Քան իրենց առաքինությունն է…
Շնչահեղձ պիտի լինեի,
Եթե գոնե ձեռքերս չազատվեին…

Բազմակետերը շատանում են ոտքերիս տակ…

1 комментарий:

Հեղս комментирует...

Կախման կետեր կամ կտրտված կետ-կետ կամուրջ, որը պետք է հավաքել, կամ գուցե եղածն էլ կտրատել...ու տրորել: