Сообщения Գառնիկ Սարգսյան: Բա ինչ
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

3 мар. 2009 г.

Բա ինչ

Միասին գարունը նշելու հրավերդ ընդունեցի միանգամից.
Վաղուց … չէի զգացել…
Քեզ պատրվակ էր պետք, ինձ էլ` նման առիթ…
(Չնայած մեկ օր է արդեն ուշացել էիր.
Դու էլ բոլորի պես ուշանալու գիժ ես…)

Չընդդիմացա, եկա…
…Բնակարանը մենակ էր քեզնով…
Ծաղիկների հոտ չէր գալիս, չնայած ջանացել էիր
Նաև ծաղկավոր խալաթով…

…Սկզբում, չգիտեմ ինչու՞, հո առաջինը չէ՞ր…,
Փշաքաղված մարմինդ օգնում էր,
Որ մի տեսակ անտարբեր հայացքս հեշտ մագլցի քեզ…
…Վերջում, արդեն գիտեմ ինչու…,
Մի հնաբույր ջազ էլ ավելի էր թմրեցնում ինձ
Ու ճմրթված սավանի տված քորը նյարդայնացնում էր…

…Հետո սուրճ, թխվածք…ու…
Ժամն էր գնալուս…
Դու խոնարհվեցիր (բա կխոնարհվե~ս…),
Ես էլ անմակդիր համբույրդ ընդունեցի
Այս անգամ առանց ձգվելու քեզ...
(չզարմացա, որ շեմից էլ դուրս չեկար)

* * *

… Գարունը նշեցին’ք.
(Ծիծաղում եմ հիմա ավելի շատ ինձ…)
Գարունն էլ մեզ նշե’ց
(Քրքջում եմ արդեն…)

1 комментарий:

Հեղս комментирует...

Երբեմն գարունն այնքան սովորական շրշյուն է թողնում կիսափակ կոպերիդ...
Երբեմն միևնույնությունդ գարնանն էլ չի զարմացնում ու...
բա~ ինչ, գարունն էլ սովորական համ ու հոտ ունի: