Сообщения Գառնիկ Սարգսյան: Հավատա ինձ, հետո եթե ժամանակ ունենաս կարող ես չհամաձայնվել
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

26 февр. 2010 г.

Հավատա ինձ, հետո եթե ժամանակ ունենաս կարող ես չհամաձայնվել

(Պատկերացնո՞ւմ ես, թե ի՞նչ կլիներ,
եթե չլիներ պատկերացումը...)


... Եվ հիմա
էլ ոչ մի բանաստեղծություն
չի կարող ինձ պատմել աշխարհին՝
աշխարհում գտնելով միայն քե'զ...

... Խնդրում եմ,
այս անգամ մի՛ սրբիր արցունքներս,
նրանք երկար են մագլցել
հոգուցս մինչև աչքերս...

... Պարզապես գրկիր ինձ,
խնդրո՜ւմ եմ.
ծնունդով՝ լիարժեք երազող,
երազիս անկյունում ծվարած,
դողում եմ ես հիմա...

Комментариев нет: