Сообщения Գառնիկ Սարգսյան: Անընդունելի վարկած, որը գրեցի ինչ-որ պահի ինքս ինձ տեսնելուց
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

18 февр. 2010 г.

Անընդունելի վարկած, որը գրեցի ինչ-որ պահի ինքս ինձ տեսնելուց

(Նվիրում եմ ոչ ոքի կամ քչերին, ովքեր կհավատան...)

Քո շուրջը որքան լուսավոր է,
դու այնքան քիչ բան ես նկատում...

Դու կծկվում ես՝
այս տապին մրսելուց,
և քեզ զայրացնում է ժամանակը
լպստելով։

Դու քրտնում ես՝
շոգելով այս ցրտին,
քրտնում ես ինքդ քո մտքերից,
և քեզ չի հերիքում օդը՝ անշարժացած,
որովհետև քո իսկ ձգողականությունից
օդը անշարժացել է վրադ։

Դու քարանում ես զարմանալուց հոգնած,
և ձեռքերիդ անսպառ ուժը դառնում է ծանրություն քո ձեռքերին
և հասկանում ես՝
որքան մութանում է շուրջդ՝
դու սկսում ես ավելին հասկանալ...

Комментариев нет: