Сообщения Գառնիկ Սարգսյան: Բարձրաձայն հետևություն
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

3 февр. 2010 г.

Բարձրաձայն հետևություն

Փոքր ժամանակ
մտքումս հեքիաթներ էի հորինում
ու թողնում կիսատ...

Հիմա իմ գրածները
այդ հեքիաթների ամփոփումների
հեռագրերն են ։

Комментариев нет: