Сообщения Գառնիկ Սարգսյան: Բայց ինչու՞չասեմ
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

18 мая 2009 г.

Բայց ինչու՞չասեմ

Եվ այս մեկ անգամ էլ
Ես իմ ծիծաղից
Բաժին եմ հանում
Ձեր բոլոր իմաստուն մտքերի վրա
Կյանքի ու սիրո ու նման տարբեր բաների մասին:

Իսկ դուք հարցրե՞լ եք`
Թե կյանքը ինքը,
Ի՞նչ կարծիք ունի
Իրեն վերաբերող
Ձեր մտքերի մասին:

Ես ծիծաղում եմ…

Բանաստեղծությունս
Ձեզ խոցող խոսք է,
Ձեր արածի համար ձեր մեջ զղջում հարուցող,
Անիմաստությունը ձեզ ցույց տվող ուղեցույց:

Ես ծիծաղում եմ…
Ու գուցե խոսքս ձեզ հունից հանի
Ու դուք կատաղեք.
Այն սուր է գուցե չափից առավել…

Ծիծաղիր, կանցնի…

1 комментарий:

Հեղս комментирует...

Եվ նրանք վաղուց են սողալով վազում,
ու ծիծաղով դրոշմում են իրենց անկատարելիությունը:
Թո'ղ անցնեն միջանցքի ճամփան: