Сообщения Գառնիկ Սարգսյան: Մի բան խոսիր ինքդ քեզ
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

30 мая 2009 г.

Մի բան խոսիր ինքդ քեզ

Իմ խոսքը տձև է
Ու չեմ պատրաստվում
Օրինակներ բերել:
Իմ խոսքը վրան
Կարմիր պտեր ունի,
Ծիրանագույն զոլեր
Ու երկնագույն խոռոչ:
Իմ խոսքը երբեմն լայն է.
Երբեմն երկար:
Իմ խոսքի ծոպերը կոշտ են,
Արմատները գանգուր:
Իմ խոսքը մեղեդու սկիզբն է,
Օրինակներ էլի զլանում եմ բերել...

Комментариев нет: