Сообщения Գառնիկ Սարգսյան: Խոստովանվածության աղավաղված չափաքանակ պարապ առիթով
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

13 мая 2009 г.

Խոստովանվածության աղավաղված չափաքանակ պարապ առիթով

Մեկ
Երկու
Երեք
Դե գնաց.
Սկսեցինք…

Սիրում եմ առավոտյան շուտ արթնանալ,
Սիրում եմ սուրճի առաջին կումը ֆռթացնելով խմել
Ու չեմ սիրում, որ կողքից հանդիմանում են ֆռթացնելս:
Ես սիրում եմ սրտիս վրա քնել,
Գիշերն էլ եմ սիրում:

Անհրաժեշտ եմ համարում
Սիրելուս մասին այս պատումը
Թողնել կիսատ…
Չաղավաղե՛ս:

Հասանք այստեղ,
Հիմա դո՛ւ.
Մեկ
Երկու
Երեք
Դե սկսիր…

Комментариев нет: