Сообщения Գառնիկ Սարգսյան: Ուշադրություն, ասում եմ քեզ, բայց լսելու են շատերը
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

13 мая 2009 г.

Ուշադրություն, ասում եմ քեզ, բայց լսելու են շատերը

Կույս երազահանում կարդացի,
Որ առավոտյան քեզ համար ժպտալս
Բազմանշանակ իմաստ ունի…
Ու թույլատվություն չհարցնելով`
Ինքս ավելացրի
Իրականացող հեքիաթների հանրագիտարանում,
Որ այդ իմաստը քոնն է…

(Ժպտում եմ առավոտյան ժպիտով)

Առաջին անգամ սերը ինձ չի հերիքում.
Պետք է ավելացնել
Ու անուն չտալ…

Ուշադրություն,
Հենց հիմա զարմանում են այլոք…
(Դու ժպտում ես առավոտյան ժպիտով)

Комментариев нет: