Сообщения Գառնիկ Սարգսյան: Ահա այսպես և չուշացանք
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

8 мая 2009 г.

Ահա այսպես և չուշացանք

Դու ինձ ճանաչեցիր, երբ քեզ գտա…

Դու ինձ տեսար այնպես,
Ինչպես կայի`
Հավատաթափ:
Սակայն ինձ գրկեցիր
Առանց վարանելու
Լրիվ քո ջերմությամբ…

Դու ինձ տեսար այնպես,
Ինչպես էի`
Իմ նախնական շփոթությամբ:
Բայց ժպտացիր հստակ,
Առանց կասկածելու…

Դու ինձ նկատեցիր, երբ Քեզ ճանաչեցի…

Комментариев нет: