Сообщения Գառնիկ Սարգսյան: Գնալով ակամայից...
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

21 окт. 2008 г.

Գնալով ակամայից...

Գնալով սկսում եմ ակամայից
Զգացմունքներս շարել
Բուրգանման.
Իսկ բուրգերը աշխարհի
Ամենասեյսմոկայուն
Շինություններն են մնում
Առ հիմա:
Գնալով բարակում են
Զգացմունքներս
Բուրգերի նման`
Սրվելով սակայն ակամայից …

Комментариев нет: