Сообщения Գառնիկ Սարգսյան: Տրամադրությանս անցուդարձը նույնն է կրկնում
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

31 июл. 2009 г.

Տրամադրությանս անցուդարձը նույնն է կրկնում

Զգացումներս անընդհատ բախվում են գիտակցությանս...
Բոլորովին նույնը լինելով
զգացումներս և գիտակցումս`
նրանց առճակատումից անջատվում է
նույն էներգիան
մեկից դեպի մյուսը...

Գիտակից զգացողություն,
զգալու գիտակցություն,
գիտակցելու զգայություն...

Զգացումներս և գիտակցությունս
հերթով տրոփում են`
լրացնելով մեկը մյուսին,
որ Ես արթուն մնամ
երբ Ես քեզ հետ եմ
և երբ դու ես ինձ հետ...

Комментариев нет: