Сообщения Գառնիկ Սարգսյան: Իմ կոպտության գաղտնավանկերում էլի սեր է քեզ
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

9 июл. 2009 г.

Իմ կոպտության գաղտնավանկերում էլի սեր է քեզ

Դու ծնվելուդ պահին
արդեն ներել ես իմ բոլոր անփույթ արարքները…
Թույլ տուր քո փոխարեն
շնորհակալ լինել նախնիներիդ
նման շռայլ ժառանգության համար…

Շնչելուդ պես հիշիր`
որ սիրում եմ քեզ:
Արտաշնչելուդ պես վանիր
հակառակ դեպքերը…

Իսկ հիմա լռիր,
Չէ՞ որ ամոթ է հանկարծ ծիծաղել ուրախությունից
այդքան բարձրաձայն…

1 комментарий:

Հեղս комментирует...
Этот комментарий был удален администратором блога.