Сообщения Գառնիկ Սարգսյան: Ժամանակի պտույտը կամ անընդունելի ճշմարտություն
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

2 июл. 2009 г.

Ժամանակի պտույտը կամ անընդունելի ճշմարտություն

Ասում էին թե.
Մկան մեզն էլ օգուտ է ջրաղացին:
Հիմա էլ ոմնաք այդպես են ասում:

Հիմա հին օրերը չեն,
Հիմա ի՞նչ ջրաղաց,
Հիմա պտտվող երկրի
Պտույտից են խոսում:

Իսկ Ես կարծում եմ,
Որ կան պտույտներ,
Որոնց իմ մեզը կարող է օգնել:

-Երկի~ր, ուշադիր
Ու մի քիչ ավելի
Գեղեցիկ պպտտվի'ր.
Բանաստեղծ է միզում...

Комментариев нет: