Сообщения Գ.Արունց: Սևեռուն զրույց, որը չի կայանալու
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

22.03.2011

Սևեռուն զրույց, որը չի կայանալու

-Դու տեսե՞լ ես արդյոք բարձրահասակ պոետ,-
անմնացորդ բարությամբ ու գրեթե անժպիտ հարցրեց նա:
-Ե՞ս,- անակնկալի եկավ զրուցակիցը
և այդպես էլ ոչինչ չպատասխանեց…