Сообщения Գ.Արունց: Անարժեք մտահոգություն
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

22.03.2011

Անարժեք մտահոգություն

(letter to letter writer)

Լավ կլիներ
քո մասին լավը խոսողների խոսքերի փոխարեն
գրքումդ մի քանի կարգին տող գտնվեր…
Ավելի լավ կլիներ, որովհետև
հիասթափությունը կլիներ քիչ…