Сообщения Գառնիկ Սարգսյան: Երբ երկնքում մեջքալող եմ տալիս
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

27 янв. 2010 г.

Երբ երկնքում մեջքալող եմ տալիս

Եթե արտասվում եմ,
արցունքիս կաթիլը
աչքիցս միանգամից ցած է ընկնում՝
առանց այտովս հոսելու...

Եթե ծիծաղում եմ,
արցունքիս կաթիլը
ձայնիցս չորանում է՝
առանց այտովս հոսելու...

Եթե լռում եմ՝
պատմում եմ
կամ լացիս,
կամ ծիծաղիս մասին՝
առանց այտ-արցունք շարադասութան...

Комментариев нет: