Сообщения Գառնիկ Սարգսյան: Շնչավոր հասցե, որտեղ առաջին անգամ շոշափեցի նվիրումը, ու մի քանի խոսք էլ այնտեղից բացվող տեսարանների մասին
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

8 сент. 2009 г.

Շնչավոր հասցե, որտեղ առաջին անգամ շոշափեցի նվիրումը, ու մի քանի խոսք էլ այնտեղից բացվող տեսարանների մասին

2009 քաղաք,
Գարնան առաջին փողոց,
21 տուն:

Հիմա Ես Քեզ
Նայում եմ այնպես,
Ինչպես տեսել եմ առաջին անգամ…

Ու արցունքներս խնդուն
կարկտահարում են հոգուս քաղաքի
անփողոց մայթերին զբոսնող
բոլոր թափառիկներին…

Ես ժպտում եմ,
իսկ ժպիտիցս երեք վայրկյան աջ
տեղ են զբաղեցրել
քո համբույրների նախամայրերը…

Բայց դու ինձ չներես,
եթե Ես անընդհատ կրկնելով`
«Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը,
արժեզրկեմ այն:

Комментариев нет: