Сообщения Գառնիկ Սարգսյան: Մի քիչ էլ քեզ համար խոսեմ, որ ազնվությանդ ճիգը քո հանդեպ լինի արդարացված ու վերջինը չլինի
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

29 июн. 2009 г.

Մի քիչ էլ քեզ համար խոսեմ, որ ազնվությանդ ճիգը քո հանդեպ լինի արդարացված ու վերջինը չլինի

Քիմիապես անլուծելի ու անպատասխան հանելուկ
«Լուծում չունենալը նույնպես լուծում է»

Դմբո', չալարես,
Բոլորը կարդա,
Յուրաքանչյուր բառ,
Յուրաքանչյուր տող:

Յուրաքանչյուր բառ,
Յուրաքանչյուր տող
Ուշադիր կարդա'…

Ես այն քչերից եմ,
Որ վրադ թքած չունեմ ,
Հաշվի առ այդ
Ու նկատի ունեցիր,
Որ քեզ համար եմ ասում`
Բոլորը կարդա…

Յուրաքանչյուր բառ,
Յուրաքանչյուր տեղ…

Комментариев нет: