Сообщения Գառնիկ Սարգսյան: Քեզ ճանաչեցի լավագույն պահին, երբ բանաստեղծությունն իմ մեջ ելք էր փնտրում
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

24 июн. 2009 г.

Քեզ ճանաչեցի լավագույն պահին, երբ բանաստեղծությունն իմ մեջ ելք էր փնտրում

Հայացքիդ ափից
Աչքերիդ մեղեդին խմեմ այս պահին
Ու բանաստեղծագուշակեմ առավոտները…
Ես քեզ գտա առավոտյան`
Բանաստեղծություն որոնելիս…


Քեզնից անջատվող ամեն ժպտուն բան
Իմ առավոտների իրազեկումն է…
Ես քաջատեղյակ եմ
Աշխարհի բոլոր առավոտներից…

Քո կանաչ աչքերի լուսե հայտարարը
Երջանկության շերտեր է թողնում
Քունքերիդ վրա…
Ես ճանաչում եմ քո ներկայությունը
Քիմքիս վրա
Իմ բոլոր արարքներում…

Ուղիղը անվերջ կետերի բազմությամբ չի համալրվում,
Ու կորագիծն էլ ինչ-որ շրջանների շառավիղների խաչմերուկներում
Ծպտված մեկ այլ կորագիծ է…

Ինչ-որ շա~տ ու կրկնվող բաներ,
(Ներառյալ այն,
Որ սիրահարվում եմ քեզ անընդհատ,
Չնայած արդեն սիրում եմ),
Պայմանավորում են
Ինչ-որ մե~ծ ու անվերջ երևույթի
Գոյությունը…

Քո կանա~չ, կանա~չ, կանա~չ աչքերը
Իմ աչքերի մեջ անդրադարձումի լավագույն պահն են.
Քո կանա~չ, կանա~չ, կանա~չ աչքերը…

1 комментарий:

Հեղս комментирует...

Շնորհակալություն Գեղեցիկը այսպես ինձնով մատուցելու համար :))