Сообщения Գառնիկ Սարգսյան: Սիրտս բացել եմ
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

8 дек. 2008 г.

Սիրտս բացել եմ

Սիրտս բացել եմ,
Գալիս ե՞ս, դե ե’կ,
Կուզե՞ս քո գալու ճանապարհներին
Մաշված ափերս որպես ուղեգորգ
Փռեմ ոտքիդ տակ,
Մատներս սանդուղք սարքեմ քեզ համար,
Աչքերս` լապտեր,
Բերանս` զանգակ,
Որ չմոլորվես,
Որ չվախենաս ճանապարհների ավերակներից…

Սիրտս բացել եմ ահա քո առաջ,
Եվ որպես սրտիս մի նոր բնակիչ
Դու մտիր այնտեղ,
Ոչ որպես կրկին մի իջևանող,
Ով ներս է մտել իր ցրտահարված
Սիրտը տաքացնի, նորից հեռանա…

Դու այնտեղ մտիր տանտիրոջ նման…

Սիրտս բացել եմ…
Ոչ թե երդիկից,
Հենց դռնից մտիր,
Ներս արի, նստիր:
Ծունկս քեզ աթոռ,
Կուրծքս` հենարան,
Հոգիս` թթվածին…

Դե հիմա, պատմիր,
Տեսնեմ շաղ տված մարգարիտներս
Ճանապարհների ցեխից ու կեղտից
Շա՞տ են խունացել…
Որ էլ շաղ չտա՞մ,
Եթե ուզում ես ամուր բռնվիր մարգարտաշարից,
Որ չխճճվես ավերակներիս լաբիրինթոսում,
Ու … Գալդ Բարի

Սիրտս բացել եմ…
Գալի՞ս ես, դե ե’կ…

2 комментария:

Анонимный комментирует...

Բոլորն էլ լավն էին, բայց սա շատ հավանեցի: Ապրես Գառնիկ ջան, ինձ դուր է գալիս և՛ ինքնատիպ ոճդ, և՛ ասելիքդ` չձանձրացնող, չկրկնվող, ու շատ հարազատ:

Nadine Avetisyan

Анонимный комментирует...

hianalin er ays mek@
du hrashq es jan ****