Сообщения Գառնիկ Սարգսյան: Վեր բացվող գունավոր պատուհանից
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին

Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...

1 апр. 2011 г.

Վեր բացվող գունավոր պատուհանից

Ֆրեդերիկ Շոպենը խոսում է հետս նոկտյուրներեն.
ես հրճվում եմ ինքս ինձնից թաքուն պահած սեփական գաղտնիքներով:

Չեսլավ Միլոշն ու Ադամ Միցկևիչը
իմ սիրած անձրևի տակ նկարում են հափշտակվածությունս.
կրկնվում է վեհ բաների կարոտ անհոգ ժպիտս:

Комментариев нет: