...Խոհերս ճոճվում են
ցանկություններիս շտեմարանի մուտքի դռնից կախված…
դռան մաշված լինելու պատճառով
ճռռոցից քիչ է մնում նյարդալարերս կտրվեն...
Հավելված՝ կից իմ բոլոր կենսագրություններին
Պարզվում է`
որ երկինքն այնքան ցածր է ինձնից,
որ մինչև նա
մի մոլորակ կա ոտքերիս տակ...
14 окт. 2010 г.
Ակամա և անմեղ նկատառում
Ցմփոր ու թմբլիկ տերտերը (ով Աստծո սպասավորն է ու նրա ծառան) ում մատներին ու կրծքին շողշողում են ադամանդազարդ ոսկեղեն իրեր (անկեղծ եմ ասում. չեմ տեսել ոչ ոքի, որ այդքան թանկարժեք զարդեղեն կրի), քարոզում է, որ ամենամեծ հարստությունը երկնքում է…
Комментариев нет:
Отправить комментарий